Պատկերացնում եմ՝ ինչ էր նա զգացել այն օրը, երբ այդ քաղաքն առանց կռվի հանձնվեց թշնամուն. Ալեքսանդր Լապշին (տեսանյութ)

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի մասին:

«Տխուր օր է: Այսօր մահացավ հայ լեգենդար գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը, որը, ճակատագրի հեգնանքով, ղեկավարել է Շուշի քաղաքի գրոհը Լեռնային Ղարաբաղում: Պատկերացնում եմ՝ ինչ էր նա զգացել այն օրը, երբ այդ քաղաքն առանց կռվի հանձնվեց թշնամուն:

Ես բախտ եմ ունեցել ճանաչել Արկադի Տեր-Թադևոսյանին: Մենք բառացիորեն նախորդ շաբաթ էինք հանդիպել՝ մի միջոցառման շրջանակներում, որ նվիրված էր Ղարաբաղյան վերջին պատերազմում զոհվածներին: Նրա հետ նստել էինք նույն սեղանի շուրջ, հետո միասին հյուրընկալվեցինք մեկ այլ սպայի, այնտեղ շփվեցինք: Արկադին շատ հոգնած տեսք ուներ, բայց ես չէի կարող պատկերացնել, որ սիրողական այս տեսանյութը, որ նկարվել է հեռախոսով, կդառնա վերջինը»,- գրել է նա: