Մարտի 1-ի գործով այսօրվա դատական նիստը նման էր վոլեյբոլի մրցախաղի, որում թիմերից մեկը ներկայանում է մեկ խաղացողով

Մարտի 1-ի գործով այսօրվա դատական նիստը նման էր վոլեյբոլի մրցախաղի, որում թիմերից մեկը ներկայանում է մեկ խաղացողով։

Պաշտպանության կողմն ամբողջ կազմով ներկայացել էր, իսկ մեղադրանքի կողմից ներկա էր միայն դատավորը։ Դատախազների չներկայանալը ոչ այլ ինչ էր, քան անհարգալից վերաբերմունք. միջնորդություն ունեին՝ թող գային, անձամբ հայտնեին։

Ինչ վերաբերում է դատարանի գործողություններին, ապա որևէ կերպ հասկանալի ու ընկալելի չէ չեղած հոդվածով ամբաստանվողների խափանման միջոցները վերացնելուց ձեռնպահ մնալը։

Դատախազների համար նախատեսված դատարկ աթոռները եռամյա այս ողջ ֆարսի խորհրդանիշներն էին՝ ունայնության սիմվոլները։

Կոտրած տաշտակի առաջ ոչ ոք չի ցանկանում նստել…

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից