Հայաստանը չպետք է ունենա բանակ, Հայաստանը պետք է դառնա թուրքական վիլայեթ. Նիկոլի նախընտրական ծրագիրը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանն է:

Փաշինյանը նախընտրական քարոզարշավ է սկսել, բայց սա ամենևին էլ սովորական  քարոզարաշավը  չէ։ Տարբեր մարզերում,  գյուղերում փոքրաթիվ քանակով գյուղացիներին իր շուրջը  հավաքած՝ նա  ներկայացնում է այն սցենարը, որն իր առաջ են դրել  2018-ին, որի իրականացման համար երկրում տեղի ունեցավ  իշխանափոխություն և, որի ամբողջական ավարտի համար  Փաշինյանի արտաքին տերերը պահում են նրան Հայաստանի իշխանության ղեկին:

Եվ ուրեմն, այն, ինչ գյուղեգյուղ ընկած ներկայացնում է կապիտուլյանտը, մի ծրագիր է, որը Հայաստանի զարգացման, առաջընթացի հետ ոչ մի կապ չունի: Այդ ծրագիրը  Հայաստանի թրքացման ծրագիրն է:  Եվ հայտնի մանիպուլյանտն այն ներկայացնում է՝ կեղծելով փաստերը, իրականությունը:

Փաշինյանն ու իր թիմը, որ լծվել են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամության քարոզին՝ իրենց քայլը մեկնաբանում են հետևյալ կերպ. «Պատերազմից հետո իրավիճակ է փոխվել»:

Հարց եմ ուղղում այս իշխանությանը. այդ ի՞նչ իրավիճակ է փոխվել՝ ի նպաստ հայ-թուրքական ու հայ-ադբեջանական բարեկամության: Ի՞նչ է փոխվել, որ ցեղասպան Թուրքիան այսօր թշնամուց կարող է վերածվել  բարեկամի։

Մենք այսօր մի իրավիճակի մեջ ենք, ինչը հետևանք է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի․ ունենք 5000 –ից ավելի զոհեր, 10 000-ից ավելի վիրավորներ, անհետ կորածներ և հարյուրավոր գերեվարվածներ, որոնց Բաքուն որակում է ահաբեկիչ ու  հրաժարվում  վերադարձնել Հայաստանին: Թուրքիայի ու Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով մենք կորցրել ենք մեր հայրենիքի դրախտային մի հատվածը՝ Արցախը, որի 75 տոկոսը օկուպացված է Ադրբեջանի կողմից: Պատերազմից հետո ունենք կործանման եզրին կանգնած, տարածքներ կորցրած ու դեռ կորցնող Հայաստան։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։