Երևանի ու Բաքվի շահերի ու հեռանկարների միջև հավասարության նշան դնելը տգիտության ու էժանագույն պոպուլիզմի դրսևորում է․ Վահե Դավթյան

Արագած համայնքում այսօր անցկացված թուրք-ադրբեջանական պրոպագանդայի շրջանակներում Ավանտյուրիստը հայտարարել է, որ «չենք կարող Ադրբեջանի տարածքով մենք ճանապարհ ստանալ, իսկ իրենք մեր տարածքով՝ ոչ»:

Ավանտյուրիստը, ինչպես բազմիցս համոզվել ենք, ոչ միայն չի պատկերացնում տարածաշրջանի քաղաքական քարտեզը, այլև չունի տարրական հաշվարկ անելու ունակություն: Այլապես թուրք-ադրբեջանական պրոպագանդայի արդյունավետության բարձրացման համար կփորձեր այլ թեզեր կիրառել:

Ավանտյուրիստը շարունակում է շփվել բացառապես իր՝ կրթական չափազանց ցածր ցենզ ունեցող անհայրենիք լսարանի հետ: Այդ լսարանը դժվար թե հասկանա, որ Հայաստանի տարածքով թուրք-ադրբեջանական տրանսպորտային հաղորդակցության հաստատումը ռազմավարական նշանակություն ունի բացառապես Բաքվի ու Անկարայի համար: Մինչդեռ Ավանտյուրիստի կողմից առաջ քաշված «Նախիջևանով՝ Ռուսաստան» երթուղին լոգիստիկ առումով աբսուրդային է, անհեթեթ: (Այս ամենին բազմիցս հանգամանորեն անդրադարձել եմ, կարիք չկա կրկնվելու):

Ավանտյուրիստի տհաս լսարանը չի կարող գիտակցել, որ մշակվող տրանսպորտային-լոգիստիկ լուծումների շրջանակներում Երևանի ու Բաքվի շահերի ու հեռանկարների միջև հավասարության նշան դնելը տգիտության ու էժանագույն պոպուլիզմի դրսևորում է:

Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար