«Ովքե՞ր սպանեցին մեր զավակներին, այդպես կխոսեի՞ք, եթե ձեր զավակները զոհված լինեին…». զոհված զինծառայողի մայրը՝ Թուրքիան թշնամի չհամարող ԱԽՔ-ին

«ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին- պարո՛ն, դա՞ է ձեր ապահոված անվտանգությունը, եթե Թուրքիայից որևէ վտանգ չի գալիս, ապա ովքե՞ր սպանեցին մեր զավակներին, այդպես կխոսեի՞ք, եթե ձեր զավակները զոհված լինեին…. դուք արժանի չեք անգամ ապրելու այս երկրում, հեռացեք մեր երկրից ձեր հարազատ թուրքերի ու ադրբեջանցիների մոտ և ապրեք իրենց հետ եղբայրաբար»,-գրել է պատերազմում զոհված զինծառայող Մենուա Հարությունյանի մայրը՝ Կարին Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե Թուրքիային թշնամի համարելու մոտեցումը պետք է փոխել և իրենք աշխատում են այդ ուղղությամբ: