Բողոքի ակցիա Իսրայելի ՊՆ մոտ՝ ընդդեմ Բաքվին հրեական արտադրության զենքի վաճառքի (լուսանկարներ)

Իսրայելի հայ համայնքների միությունը մարտի 26-ին Թել -Ավիվում այդ երկրի պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպել՝ ընդդեմ Բաքվին հրեական արտադրության զենքի վաճառքի։

Ակցիայի մասնակիցները Հայաստանի և Իսրայելի դրոշներից բացի ՊՆ շենքի մոտ էին բերել նաև Արցախյան պատերազմի ավերածությունները պատկերող լուսանկարներ, Իսրայելի՝ Ադրբեջանին զենք վաճառելը դատապարտող գրություններով պաստառներ։