Բացառիկ լուսանկար․ այստեղ են Ալբերտը, ինչպես նաև հայտնի տեսանյութի Մնացը

Բացառիկ լուսանկար. Մնացն ու Ալբերտը

Հրետանավորների ստորաբաժանումն է, հայտնի ու հերոս Մնացի գլխավորությամբ:

Վերջին օրերին հաճախ եմ զրուցում էս խմբի տղաների հետ: Հավատարիմ սպայի շնորհիվ շատ դժվար օրեր են անցկացրել, շատ բարդ իրավիճակներից են փրկվել, շատ են մտերմացել:

Այն ժամանակ կտրված ձայնով Մնացի մասին մի քանի տող կարող էինք գրել, այսօր կարելի է հերոսապատում ստեղծել: Մնացական Ավետիսյանն այս պատերազմում որևէ զինվորի ձեռքը չի թողել, որևէ մեկից մի մետր չի հեռացել: 44 օր ամեն մեկի հետ տխրել, ամեն մեկին ուժեղացրել է:

Մնացն է եղել զինվորների կապի աղբյուրը: Կանչել է մեկ առ մեկ զանգել զինվորի տուն ու հնարավորություն տվել կարճ զրուցելու: Ամենահիշվողն այդ կարճ երկխոսություններն են. Լավ ենք, հանգիստ եղեք:

Այս անձնակազմը, Ջաբրայիլում կրակել է, Հադրութում դժոխքի միջով անցել, անտառներում գտնվելիս նաև ֆոսֆորային հարվածների տակ հայտնվել ու ողջ մնացել:

Մնացի ու կազմի միակ կորուստը բոլորիս հայտնի Ալբերտի դեպքն էր, երբ հակառակորդի արձակած արկն անմիջապես ոտքերի տակ էր ընկել:

Լուսանկարի աջ կողմում է:

Տղաներից Մարտինը նույնպես զոհվել է:

Եղբայր, լույսերի մեջ լինես:

Հավերժ փառք քեզ, Ալբերտ:

Պատիվ ունեմ: Մնաց ջան:

 

Դավիթ Դավթյանի ֆեյսբուքյան էջից