Հայի անհասկանալի լռությունը և անգործությունը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «ՀՀ ԶՈՒ պահեստազորի զինծառայողների միություն» ՀԿ նախագահ Գևորգ Հովհաննիսյանը։

Խոսեցինք Հայաստանի անվտանգային մարտահրավերների մասին տարբեր ոլորտներում՝ կրթական, տնտեսական, սոցիալական, իրավական, հոգևոր։ Ինչպիսի՞ պետություն ենք կառուցել և ինչո՞ւ այսօր ստեղծված համակարգերը չեն կարողանում դիմագրավել անվտանգային սպառնալիքներին։

Այս իշխանության ներկայացուցիչների գերակշիռ մասը արտաքին ազդեցությամբ Հայաստանում գործունեություն ծավալող հավաքագրված անհատներ են, որոնց առաջ խնդիր է դրվել ապակայունացնել իրավիճակը երկրում և Հայաստանը զրկել ինքնիշխանությունից։ Նախորդ իշխանություններն այս առումով իրենց որոշակի մեղավորությունն ունեն։

Արդյո՞ք Հայաստանում ստեղծված տնտեսական կոլապսը Թուրքիայի հետ սահմանը նախապայմանով բացելու հերթական թատրոնը չէ, որը կհրամցվի Հայաստանի և հայ ժողովրդի միակ փրկության ճանապարհ։

Ինչպիսի՞ կանխատեսումներ կան մոտ ապագայի համար։

Մանրամասները՝ տեսանյութում