Փաշինյանը Կառավարության շենքը լքեց հետնամուտքից, շենքը հսկում էին ոստիկաններն ու դիպուկահարները (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները դադարեցրին ակցիան՝  կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց։ Վարչապետը ժամեր շարունակ գտնվում էր շենքում, դրսում սպասող քաղաքացիների խոսքով՝ հերթական անգամ հավաքվել էին մեկ նպատակով՝ Փաշինյանին հիշեցնելու, որ ինքն այլևս Հայաստանում տեղ չունի, չունի իշխանություն։

Մեծաթիվ ոստիկաններ էին բերվել շենքի մոտ։ Շենքի տանիքին կային նաև դիպուկահարներ։

Տեղեկություն ստացվեց, որ Փաշինյանը իր հրաժարականը պահանջող քաղաքացիներին ևս մեկ անգամ չհանդիպելու համար դուրս է եկել կառավարության երրորդ շենքի հետնամուտքից։

Հիշեցնենք նաև, որ Փաշինյանի ժամանման պահից մի քանի րոպե առաջ կառավարության երրորդ մասնաշենքի դիմացի այգուց բերման էին ենթարկվել մի շարք ՀՅԴ-ականներ, այդ թվում և ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահը։ Ոստիկանությունը պատճառաբանել է, թե այգուց մարդկանց բերման է ենթարկել արարողակարգը խոչընդոտելու համար։