Հանդիպել են Հայաստանի և Արցախի նախկին նախագահները

Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը:

«Քննարկվել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր»,-գրել է Արման Մուսինյանը։

Նշենք, որ Հայաստանի և Արցախի նախկին բոլոր նախագահները հանդիպել էին նաև 2020 թվականի հոկտեմբերի 21-ին «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով»: