Ռուսական բարեգործական հիմնադրամները 50 տեսակի բժշկական սարքավորում են փոխանցել Ստեփանակերտի հիվանդանոցին

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ կատարել Արցախի տարածքում:

Դիտարկման քսանյոթ կետերում խաղաղապահները վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Այն պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այդ մասին նշվում է ՌԴ ՊՆ տարածած  մեջ:

Ադրբեջանական կողմի խնդրանքով՝ ռուսական խաղաղապահ զորակազմը ուղեկցել է մարդասիրական բեռի հերթական խմբաքանակը Մատաղիս-Վանք-Քարվաճառ երթուղով:

Խաղաղապահները, Ռուսաստանի մարդասիրական առաքելության, «Բժիշկ Լիզա» և «Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամների հետ համատեղ, Ստեփանակերտում անցկացրել են երկու մարդասիրական ակցիա, որի ընթացքում ավելի քան 50 տեսակի բժշկական սարքավորում է տրամադրվել քաղաքային հիվանդանոցին, ավելի քան 350 դասագիրք էլ հանձնվել է թիվ 3 դպրոցի աշակերտներին:

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս ռուս սակրավորները չպայթած զինամթերքից մաքրել են 1 770 հա տարածք, 549 կմ ճանապարհ, 1 618 բնակելի շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 356 պայթուցիկ առարկա: