Ադրբեջանցի քաղաքական գործիչ․Հաջորդ տարի Բայրամը նշենք Զանգեզուրում

Ադրբեջանցի քաղաքական գործիչ, լրագրող, «Մուսավաթ» կուսակցության անդամ Թուրալ Աբասլին լուսանկար է տարածել, որում գրված է․ «Թող որ հաջորդ Բայրամը նշենք Զանգեզուրում»։

Այս մասին իր թվիթերյան էջում գրառում է արել նաև անկախ լրագրող Լինդսի Սնելը և նշել, որ Զանգեզուրը Հայաստանի տարածք է:

Ադրբեջանի կողմից Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ հավակնությունները գնալով առավել ագրեսիվ են դառնում։

Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների գրավումից հետո Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի կողմից այդ տարածքներում հասցված վնասը գնահատում է 50 միլիարդ դոլար։ Թուրքական ԶԼՄ-ները թեզ են պտտացնում, թե այդ գումարի դիմաց պետք է վերցնել Զանգեզուրը։

Հիշեցնենք, որ այս տարի Ադրբեջանի նախագահ Ալիևը Նովրուզի առիթով ուղերձը հղել էր օկուպացված Շուշիից, հայտարարելով, թե սրանից հետո ոչ ոք չի կարող իրենց ստիպել հեռանալ այստեղից։ Ալիևն ասել էր, «մենք մոտեցանք, պատրաստվեցինք, եկանք ու հաղթեցինք թշնամուն, ոչնչացրեցինք»: