Խորհրդարանն ընդունեց ընդդիմության ներկայացրած օրենքի նախագծերը

Խորհրդարանն ավարտեց աշխատանքները՝ երեկ և այսօր քննարկված նախագծերի քվեարկությամբ։

Այսպես, օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին և «ՀՀ տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Կողմ էր քվեարկել 78, դեմ՝ 3, և ձեռնպահ՝ 21 պատգամավոր։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ևս առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Կողմ էր 112 և ձեռնպահ՝ 2 պատգամավոր։

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Լուսավոր Հայաստանի» հեղինակած երկրորդ նախագիծը, որ վերաբերում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օերնքին։ Կողմ էր 113 և ձեռնպահ՝ 2 պատգամավոր։

Կառավարության կողմից ներկայացված «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ևս առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Կողմ էր 91, դեմ՝ 4 և ձեռնպահ՝ 18 պատգամավոր։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Կողմ էր 93 և ձեռնպահ՝ 4 պատգամավոր։

Ձայների 80 կողմ, 4 դեմ և 19 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև Կառավարության կողմից ներկայացված «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

ԱԺ «Բարգավաճ Հայասան» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխույուններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։ Կողմ էր 112 պատգամավոր, դեմ և ձեռնպահ ձայներ չկային։

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։ Կողմ էր 77, դեմ՝ 3 և ձեռնպահ՝ 19 պատգամավոր։

Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ Քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Կողմ էր 77, դեմ՝ 4 և ձեռնպահ՝ 18 պատգամավոր։

ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի կողմից ներկայացված «ՀՀ հողային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կտարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Կողմ էր քվեարկել 89 և ձեռնպահ՝ 20 պատգամավոր։

Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Կողմ էր 92 և ձեռնպահ՝ 20 պատգամավոր։

Այսպիսով, քվեարկություններից հետո խորհրդարանն ավարտեց հերթական քառօրյան։