Ի՞նչ կզգաք, երբ մի օր կադաստրի վկայականով ձեզ պատկանող այգով հայ-ադրբեջանական սահմանն անցնի

Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․

«Էս նկարներն արված են համարյա նույն հատվածում:

Առաջին նկարը էսօր, 2-րդը 2 ամիս առաջ:

Հիմա հարց: ի՞նչ կզգայիք դուք, երբ մի օր արթնանայիք եւ տեսնեիք որ կադաստրի վկայականով ձեզ պատկանող 30 տարվա այգով հայ-ադրբեջանական սահման, փշալար եւ ճանապարհ ա անցնում ?

Իսկ մարդիկ գալիս կանգնում են էդ հատվածում եւ հպարտանում իրենց տեսածով:

Կներեք սիրելի պաշտոնյաներ, բայց դուք մեր սպիին բուժելու փոխարեն գալիս էս մարդկանց վերքին աղ եք լցնում գնում»