BBC-ի թղթակցի ռեպորտաժը Արցախից. Անհետացած եկեղեցու առեղծվածը (տեսանյութ)

BBCի թղթակից Ջոնա Ֆիշերը հետաքննում է Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմից հետո Մեխակավանի (Ջաբրայիլ) հայկական Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու անհետացումը: Տեսանյութից երևում էր, որ եկեղեցին կանգուն էր, երբ Ադրբեջանը հետ վերցրեց վիճելի տարածքը: Սակայն ադրբեջանական կողմին անցնելուց հետո եկեղեցին անհետացել է:

Ֆիշերը եկեղեցին գտնելու համար օգտվում է հեռախոսային տեղորոշման համակարգից: Հասնելով տեղանք, նա նկատում է միայն այն 2 ծառը, որոնք, ըստ լուսանկարի, գտնվում էին եկեղեցուց ոչ հեռու: Իսկ բուն կառույցի հետքն անգամ չկա:

Մանրամասները՝ տեսանյութում