Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 60 տոննա մարդասիրական բեռ է տեղափոխվել Քարվաճառ. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ը հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած տարածքներում:

Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի 9-րդ շարասյունը՝ կազմված 15 «ԿամԱԶ» մակնիշի ռազմական և ուղեկցող ավտոմեքենաներից, անցել է Ստեփանակերտ-Մատաղիս-Քարվաճառ երթուղով և մոտ 60 տոննա բեռ տեղափոխել էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար, այդ թվում՝ էլեկտրական սարքավորումներ, շինարարական սարքավորումներ և շինանյութ:

Գերատեսչությունը նաև հայտնում է, որ ռուս խաղաղապահների աջակցությամբ 9 շարասյուների միջոցով ընդհանուր առմամբ մոտ 1400 տոննա մարդասիրական բեռ է տեղափոխվել: Աջակցությունն ադրբեջանական կողմին տրամադրվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի՝ անցած տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա: