Ստոլտենբերգն առաջարկել է զգալիորեն ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ առաջարկել է դաշինքի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներին մտածել ֆինանսավորումը զգալիորեն ավելացնելու մասին՝ ընդգծելով, որ աշխարհում անվտանգության ոլորտում աննախատեսելի միջավայրը պահանջում է զսպում և պաշտպանություն:

«Ի պատասխան անվտանգության ոլորտում առավել վտանգավոր և անկանխատեսելի միջավայրի՝ մենք զգալիորեն ամրապնդում ենք զսպումն ու պաշտպանությունը: Մենք համաձայն ենք, որ պետք է և կանենք ավելին: Դրա համար էլ ես առաջարկել եմ զգալիորեն ավելացնել ֆինանսավորումը՝ զսպմանն ու ՆԱՏՕ-ի պաշտպանությանն աջակցելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Ստոլտենբերգը՝ Բրյուսելում անցկացված ասուլիսում: