Նիկոլը իշխանությունը կտա՞ Քոչարյանին. երբե ՛ք

Այն, որ ընտրությունների ապագան խիստ մշուշոտ է, և բոլորը, անգամ դրանց մասնակցելու «պիոներ» քաղաքական ուժերը ընտրությունների կայացման հետ կապված անչափ խոր կասկածներ ունեն, քննարկման ենթակա չէ:

Երկիրը մոռացած, Արցախը մոռացած, գերիներին մոռացած, Ալիևի հետ խոր հոգևոր մատրիցայով միացած` «բրոնեժիլետի» մեջ հայտնված իշխանության հաշվարկներն ընտրությունների առումով խիստ կատարյալ են:

Մեկ տողով ասենք` ի անհրաժեշտություն կհաշվենք ամբողջը. վարչական ռեսուրսով, կեղծիքներով, «իրավունքի ուժով» պառլամենտ կմտնեն` «Իմ քայլը», Խաչատուր Սուքիասյանի (Գռզոյի) նորաստեղծ «քայլը», սորոսականներին համախմբած` Արամ Սարգսյան, Քոքոբ, Գուգո, Բաբաջանյան Արմանիկ ու հարակից «արևմտամետ» բաղադրիչները… ինչ թիվ արե՞ց.  շա՞տ. արժե մնացածին` Էդմոն, ԲՀԿ-ի պաղ ջուր, մնացյալք` Ծռեր-մռեր հաշվել… ո ՛չ: Բոլորը պրոնիկոլականներն են:

Ասել է` արդեն իսկ ապագա խորհրդարանն ականապատված-կապիտուլացված է կապիտուլյանտով:

Պաուզա վերցնենք` ներկայացնելու օրերս քաղաքական ենթակուլիսներում շրջող «մալվան». աշխատանքներ են տարվում, որպեսզի պառլամենտում` ընտրությունների գնացող, հրաժարական տվող Նիկոլ Փ-ն ֆորս-մաժորի առջև հայտնվի. Քոչարյանն առաջադրվի վարչապետ և «ընտրվի»:

Հնարավո՞ր սցենար է: Եթե Ռուսաստանը շատ-շատ ցանկանա, գուցեև: Ցանկանո՞ւմ է: Փորձենք հասկանալ:

Գուցե հենց այդ ցանկությունն էր թարգմանում հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` Նիկոլ Փ-ին խորհուրդ տալով փախչել, ապաստանվել այլ երկրում` երաշխիքներ ստանալով: Ծերուկ քուրմը չի ասում, բայց նրա մտքում ինչ ասես՝ չկա. էլ իր հրաժարականի հուշ, էլ… Հոկտեմբերի 27. նա իր հոգեզավակին հասկացնում է` լրջանալու պահն է:

Բանն այն է նաև, որ ծերուկ կախարդի բոլոր ասածները իրականություն դառնալու այլանդակ խասյաթ ունեն: Նրա հոգեժառանգ Նիկոլ Փ-ն էլ իր խասյաթի համաձայն, ասում է` մեծ խառնակիչը ու փախստականը դու ես, Լևոն, ինձ, ի տարբերություն քեզ, պաշտպանում են ոչ միայն Սորոսն ու մնացյալք, այլև քեզ չպաշտապանած` քո կախարդական-աստրալ ուժերը:

Հաջորդիվ. ի տարբերություն լեթարգիկ դանթի մեջ հայտնված հայոց փորձագիտական մտքի, ռուսական «միտքը» շատ լավ է հասկանում, թե ինչ կա ամերիկյան հետախուզական զեկույցի խորքերում, ինչու մեկ էլ ու «քամուց քշված», եռաֆազով թռիչքից  «ընկած» Բայդենն ինչ նկատի ուներ իրեն «քիլլեր» անվանելով. Օվերտոն էր, որ առաջիկա զարգացումներում անպայմանորեն աշխատելու է` թե գեոքաղաքական պլանում, թե ռուսաստանյան պլանում, թե մեր տարածաշրջանում:

Այո, հայ մեռնող փորձագիտական միտքը կես նախադասությամբ իսկ չանդրադարձավ խաղի գերագույն մետր Փոլ Գոբլի օրերս հնչեցրած մտքին… ձգենք պաուզան և ևս մեկ անգամ հիշենք. Գոբլը Մեղրիի պրոեկտիստն է, որը 32 տարի համբերատար սպասեց, տեսավ իր քրմության ի կատար ածումը:

Բայց խիստ թերի. հիմա լսենք Փոլին. նա շատ հստակ շարադրում է, որ իր պլանը կիսատ է իրականացվել: Ընդ որում, բացում է Նիկոլի ողջ գաղտնիքը` ինչու պատերազմն այդքան երկար տևեց, ինչու այդպիսի «վախճան» ունեցավ:

Փոլն ասում է` «Երևանը դրսի  խաղացողներից ոչ մեկի հետ արդյունավետ չի աշխատել… ինչո՞ւ Հայաստանը չորոշեց ձեռնամուխ լինել ԼՂՀ ճանաչմանը»…

Ախ, Գո՛բլ, դո՛ւ ասացիր:

Գոբլն անսահման դժգոհ է ռուս խաղաղապահների գոյությունից Արցախում, Գոբլը ավետում է` ԵԱԿԿ ՄԽ-ը շուտով կզարթնի:

Ինչումն է խնդիրը: Եթե Հայաստանը ճանաչեր ԼՂ անկախությունը, կոնֆլիկտը կտեղափոխվեր Ռուսաստան-Ադրբեջան (Թուրքիա) տիրույթ. Հայաստանը` նրա տարածքը, դե-ֆակտո կդառնար կողմ, Ադրբեջանը Հայաստանը (Սյունիքը) կսկսեր ռմբակոծել` ներքաշելով Ռուսաստանին իր դաշնակից երկրի նկատմամբ փոխադարձ պայմանագրերով հավաստագրված պարտականությունների կատարմանը, չէր կարողանա խաղաղապահների հարցը ափալ-թափալ լուծել (ինչպես կարողացավ), միջազգային «սոոբշեստվան» ժամանակ կունենար այդ հարցն ու վերմակը քաշել իր ոտքերին:

Ահա թե ինչու, այդպես անկապ եղավ Նիկոլի կողմից «Մեղրիի հաձնումը» Թուրքիային ու Ադրբեջանին, որպես պանթուրքիստական «օս»… ռուս խաղաղապահների արթուն ներկայությամբ:

Ի դեպ. Ալիևն արդեն խոսում է` խաղաղապահների, եռակողմ հայտարարության «անուլիրովկայի» մասին, իսկ եթե ամեն ինչի ընդունակ Նիկոլ Փ-ն և՞ս միանա այս ակտին:

Եվ վերջում. Նիկոլը Փ-ն երբեք ու երբեք չի տա իշխանությունը որևէ մեկին, այդ թվում և` Ռոբերտ Քոչարյանին, եթե Ռուսաստանը օրը հինգ հարյուր անգամ  իսկ թրաշի նրան, հեռախոսազանգ անի, դեմ տա պատին. ոչ միայն այն պատճառով, որ ինքը` զրահաբաճկոնավորն ասաց այդ մասին, որ կգնա պատի տակ կկանգնի (ֆուհ), այլ որ կգնա պարզապես քաղաքացիական պատերազմի (նա առայժմ պաշտպանվում է մանկահասակ դպրոցականներով):

Չկասկածեք:

Եվ այս ամենում նրան հավատարմորեն կծառայեն իր սրտի Էրդողանն ու իր կիրթ Ալիևը:

Չմոռանաք. սույն թշնամիները` հաջակցություն հայ մարդասպան Նիկոլի` ընտրությունների քարոզարշավի թեժ փուլում խոստացել են ազատել հայոց գերիներին…

Չնայած` Ռոբերտ Քոչարյանի հետ կապված էլ խոսվում է` Շուշին ու Հադրութը «ազատել-հետ բերելու» մասին:

Հը՞…

Կարմեն Դավթյան