Փնտրվում է տղամարդ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է գրող, հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան, Հայաստանի Հանրային խորհրդի անդամ Արծրուն Պեպանյանը։

Արծրուն Պեպանյանի հետ զրուցեցինք հանրային տրամադրությունների մասին։ Ի՞նչ վիճակում է գտնվում հայ ժողովուրդը, ո՞րն է համընդհանուր ապատիայի, հուսահատության, համակերպվածության ու գլխահակության պատճառը, արդյո՞ք հանրությունը այլևս պայքարելու կամք և ուժ չունի, որ անտարբեր է դարձել իր ճակատագրի նկատմամբ։

Տրամաբանական հարցադրում հնչեց՝ որտե՞ղ են այն տղամարդիկ, ովքեր Արցախյան պատերազմում հաղթեցին, Հայոց Ցեղասպանության պահանջատիրության հարց բարձրացրին աշխարհի առաջ, ինչո՞ւ այժմ չկա այդ ըմբոստությունը, հայրենասիրությունը, խելահեղությունը, պատմական ո՞ր փուլում ձևախեղվեց հայ տղամարդը։

Անդրադարձանք նաև դեմոկրատական ընտրական համակարգին, թե արդյո՞ք Հայաստանը և հայ ժողովուրդը պատրաստ է այդ համակարգով իշխանություններին ընտրելու հետ կապված կամարտահայտման։ Արծրուն Պեպանյանն ասաց, որ այդ ընտրական համակարգի շնորհիվ մենք ունենք այն, ինչ ունենք, և Հայաստանի դեպքում ընտրությունները միայն պետք է իմիտացիոն բնույթ կրեն, իսկ երկրի ղեկավարությունն ընտրվի պետականամետ էլիտայի կողմից։

Հաղորդման հյուրը պատասխանեց նաև հարցադրմանը՝ ինչո՞ւ են այս իշխանությունները համաձայնել գնալ ընտրության։ Նա մի քանի պատճառ նշեց։

Մանրամասները՝ տեսանյութում