Հանդիպում են դատապարտյալներին և ասում. գիտեք, չէ՞, ում պիտի ընտրեք, եթե չընտրեցիք, խնդիրներ կունենաք (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նշեց, որ արդեն կան ահազանգեր, մասնավորապես ճնշում են գործադրում դատապարտյալների նկատմամբ. «Քրեակատարողական հիմնարկների որոշ աշխատակիցներ հանդիպում են դատապարտյալներին ու կալանավորներին և ասում են. գիտեք չէ՞՝ ում պիտի ընտրեք, նայեք հա՝ չընտրեցիք, խնդիրներ կունենաք»:

Մանրամասները՝ տեսանյութում