Փարիզում բացվել է ցուցահանդես՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 20-ամյակի կապակցությամբ

Փարիզի «Mémorial de la Shoah»  հոլոքոստի թանգարանում մարտի 22-ից հուլիսի 11-ը կբացվի ցուցահանդես՝ նվիրված  Ֆրանսիայի կողմից 2001 թ. Հայոց ցեղասպանության ճանաչան 20-ամյակի կապակցությամբ։

Նշվում է, որ հուշահամալիրը ներկայացնում է նոր փաստաթղթերով և առարկաներով հարստացված ցուցադրություն` 20-րդ դարի բռնության և զանգվածային հանցագործությունների մասին:

«Mémorial de la Shoah»-ում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն է տեղի ունեցել նաև 2015-ին՝ ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ։