Վարչապետը խախտել է ընտրական օրենսգրքի պահանջները և քարոզչություն է արել

Հաղորդում-2

Տեղեկացնում ենք, որ 20.03.21թ.-ին, ՀՀ Վարչապետը, խախտելով ԸՕ սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 5.1-րդ մասով սահմանված պահանջները, «Ներհանրապետական այցեր» իր պաշտոնեական լիազորությունների իրականացման ժամանակ, նախընտրական քարոզչություն է իրականացրել, մասնավորապես ասելով.

«Ժողովուրդ, մենք հայտարարել ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին…Մենք ժողովրդի իշխանությունը պաշտպանելու ենք մինչև վերջ…

Ժողովուրդը կորոշի, որ մենք պիտի Հայաստանում շարունակենք լինել կառավարություն, մենք կշարունակենք լինել կառավարություն …Բայց ժողովուրդն իր վճռական խոսքը պետք է խորհրդարանական ընտրություններին ասի: Ասեց խոսքը ժողովուրդը, մենք այս նշած օրակարգը հերթով, կարգով, սարքով պիտի լուծենք… Բայց ես պատրաստ եմ կրելու նաև ուրիշ պատիժ՝ եթե դուք կորոշեք, որ մենք մեր առաքելությունը շարունակելու ենք, այդ պատիժն էլ կկրենք:»

Ռուբեն Թորոսյան
ԸՕՎՀՀ-ի համակարգող