Ստրկամտության մի սովորեցրեք ձեր երեխաներին, այն էլ կեղծ ու սուտ իդլների երկրպագմամբ

Երբեք չէի մտածի, որ «նիկոլականություն» կոչվող քաղաքական տոտալիտար աղանդն այնքան տոքսիկ կլինի, որ մենք այսքան հեշտությամբ կսկսենք անտեսել ու արժեզրկել մեր սրբություններն ու տաբուները: Այդ տաբուներից մեկը մեզ համար միշտ եղել են մեր երեխաները:

Քանի որ «Ճկունը» մեծ քայլերով վերածվում է «Պիղծի» ուզում եմ զգուշացնել: Որքան էլ ձեզ ստիպեն, կամ որ ավելի վատ է, որքան էլ դուք իշխանահպատակ լինեք, այլևս երբեք ձեր մանկահասակ երեխաներին մի թույլ տվեք դարձնել PR գործիք՝ քաղաքական քարոզարշավների, հանրահավաքների, տարբեր կեղծ քաղաքական աջակցության և քաղաքական ստրկամտության թատերական ներկայացումների մասնակից կամ վկա:

Ստրկամտության մի սովորեցրեք ձեր երեխաներին, այն էլ կեղծ ու սուտ իդլների երկրպագմամբ: «Չի կարելի» բառակապակցությունն այսօր առավել քան երբևէ պետք է ասել մեծերին, քան թե փոքրերին:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից