Հայեր, կբերե՞ք ՄԵԿ օրինակ, գեթ մեկ օրինակ, երբ Նիկոլի ասածը համընկել է իրականության հետ․ Նաիրա Կարապետյան

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախօրեին Նիկոլ Փաշինյանի՝ Արագածոտնի մարզ կատարած այցին:

Գրառումը՝ ստորև.

«Ես իրոք զարմանում եմ, երբ բոլորը քննարկում են Նիկոլի ստերը, զարմանում, զայրանում, մեջբերումներ և ապացույցներ բերում:

Հայեր, կբերեք ՄԵԿ օրինակ, գեթ մեկ օրինակ, երբ Նիկոլի ասածը համընկել է իրականության հետ: Խոսքս նրա ծրագրերի, խոստումների, նաև՝ «նախկինների» մասին դեմոնիզացված միֆերի մասին է:
Տհաճ էր, իհարկե, երեկվա տեսարանը, բայց էստեղ ամենավտանգավորը երեխաների, հատկապես՝ տղա երեխաների ներկայությունն էր կապիտուլյանտի կողքին: Այդ տարիքում տղաները պետք է սովորեն հայրենիք պաշտպանել, և ոչ՝ պարտվածին ծափահարել:

Իսկ նրա որևէ ասած վերլուծելը նսեմացնում է մեզ և բարձրացնում նրան՝ նա իր սիրելի կարգավիճակում էր՝ բարձրախոս, անվերջ կեղծ էմոցիաներ և սուտ, ծափահարող մոլորյալներ…

Հիշեք, հայեր, Նիկոլն իր այս քայլերով սպասարկում է միայն թուրքական շահը, որը երբեք չի կարող համընկնել մեր շահի հետ:

Առանց որևէ մեկի օգնության գոնե մեկ անգամ պատասխանեք ինքներդ ձեզ՝ ինչու է նա դեռ վարչապետ, ի՞նչ ունի դեռ անելու…»: