Մի մոնտաժված տեսանյութ են տարածում, «Իսկանդեր»-ի մասին ոչ կոմպետենտ կարծիք հայտնում

Տգիտությունը շատ դեպքերում կառավարելի է արևմտյան ուղեղային կենտրոնների կողմից

 

Անգլոամերիկյան 5-րդ շարասյան և որոշ «ազգայնական» շրջանակներ հրճվանքի մեջ են։

Մի մոնտաժված տեսանյութ են տարածում, որտեղ մի անձ Ռուսաստանից, 2018 թվականին կայացած լազարևյան ակումբի նիստերից մեկի ժամանակ, Իսկանդերի մասին ոչ կոմպետենտ կարծիք է հայտնում, ժողովրդական լեզվով ասած կենացներ է ասում։

Արևմտյան 5-րդ շարասյան կողմից տեսանութի տարածելը հասկանալի է։ Մարդիկ պատվեր ունեն, անում են։ Մյուսները նույնիսկ չեն էլ բարեհաճում մի քանի փաստ ճշտել։

1. Բաց աղբյուրներից, գոնե ընդհանուր գծերով, ծանոթանալ Իսկանդերի տեխնիկական նկարագրությանը։

2. Որքանով է տեսանյությում խոսող անձը կոմպետենտ և ընդանրապես ռազմական գործի հետ կապ ունի, թե ոչ։ Իսկ ճշտելով այդ անձի կենսագրությունը կիմանաին, որ նա սովորական նախկին դիվանագետ է, ռազմական գործի հետ որևէ կապ չունի և ․․․․ սովորել է Ավստրալիայի Քանբերա քաղաքի ազգային ինստիտուտում, աշխատել է խորհրդական Ավստրալիայի արդյունաբերության, գիտության և տեխնոլոգիաների նախարարությունում, մի խոսքով կեցցե Մեծ Բրիտանիան։ Այսինքն այդ մարդու կողմից հիմարություններ դուրս տալու մոտիվացիան ինձ համար պարզ է։

3. Այդ անձը նշում էր, որ Իսկանդերը կիրառելու համար Երևանը պետք է կիրառումը իբր համաձայնեցնի Մոսկվայի հետ և առանց համաձայնեցնելու հրթիռը կպայթի թույլ ուժգնությամբ։ Նախ, նման տեղեկատվություն պաշտոնական որևէ բաց աղբյուրում չկա։ Բայց եթե նույնիսկ տեսականորեն դա այդպես է, ապա այդ տեղեկատվությունը հանդիսանում է ռազմական և պետական գաղտնիք և այդ մարդը, ի պաշտոնե, չի կարող դրան տիրապետել, իսկ ինչ-որ ձևով տիրապետելու դեպքում չի կարող այն հրապարակային հայտնել։ Հետևաբար նա սովորական կեղծարար է։

Ներհայաստանյան իրադարձությունների ֆոնին գրածիս իմաստը որն է։

Տարիներ շարունակ, լուրջ դեմքով քաղաքականություն մտնելու և ժողովրդին առաջնորդելու հայտ ներկայացնող անձինք, մարդկանց կերցրել են նման ոչ կոմպետենտ տեղեկատվությամբ տարբեր ոլորտներից, կաթիլ առ կաթիլ մտցրել են այդ կեղծիքները մարդկանց մեջ, տեղեկատվական և գաղափարական առումով բզկտել են ժողովրդին և ի վերջո հասցրել են մեր ժողովրդին աղետի։

Զգույշ և ուշադիր եղեք։ Տգիտությունը թշնամու ամենամեծ զենքերից մեկն է և տգիտությունը շատ դեպքերում կառավարելի է արևմտյան ուղեղային կենտրոնների կողմից։

 

Hayk Ayvazyanֆեյսբուքյան էջից