Արմեն Խաչատրյանի համար խրամատը եղել է Գորիսի համայնքապետարանը. Առուշ Առուշանյան

Սյունիքի համայնքապետները մասնակցել են պատերազմական գործողություններին: Այս մասին ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամների ասուլիսի ժամանակ:

«Ես, պարոն Փարամազյանը հոկտեմբերի 1-ից եղել ենք առաջնագծում և մեր համաքաղաքացիների հետ, մասնակցել ենք պատերազմական բոլոր գործողություններին, մեր մյուս ընկերը` պարոն Զաքարյանը, ամսի 4-ից է եղել, վիրավորվել է, մասնակցություն ունեցել ենք այնքանով, որքանով որ հայ յուրաքանչյուր նամուս-թասիբով մարդ պետք է մասնակցի»,- ասել է նա:

Արձագանքելով իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարությանը, թե Սյունիքի համայնքապետները ռազմական գործողություններին չեն մասնակցել, Առուշանյանը նկատել է՝ Խաչատրյանի համար պատերազմի օրերին խրամատը եղել է Գորիսի համայնքապետարանը: