Հայժեխի ընտրած ևս մեկ իշխանության գոյությունը պետք է բացառվի, եթե մեզ համար թանկ է Հայոց պետությունը

Ընտրությունները, նույնիսկ արդար և օրինական, մեզ չեն փրկի: Լյումպենաժեխի հատվածը շատ է և նրանց բթամիտ ձայնը ազդեցիկ: Քանի որ Հայրենիքը վտանգված է, պետությունը կործանման եզրին, պետք է հրավիրել Հիմնադիր ժողով: Այն պետք է բաղկացած լինի 6 հավասար հատվածներից՝ հոգևորականներ, զինվորականներ, մտավորականներ, արտախորհրդարանական ոչ մարգինալ քաղաքական գործիչներ, քաղաքացիներ, գյուղացիներ: Ճիշտ կլինի, որ Հիմնադիր ժողովը ընդունի նոր Սահմանադրություն՝ վերականգնելով միապետությունը, կազմավորի Ժամանակավոր կառավարություն՝ անցումային շրջանի համար, կազմավորի Տրիբունալ՝ հայրենավաճառներին դատելու և նիկոլիզմը դատապարտելու համար: Երկիրը պետք է ունենա երկպալատանոց խորհրդարան՝ վերին պալատը նշանակվի միապետի, եկեղեցու և բանակի կողմից, ստորին պալատը ընտրվի բնակչության կողմից՝ խստագույն ընտրական ցենզով: Հայժեխի ընտրած ևս մեկ իշխանության գոյությունը պետք է բացառվի, եթե մեզ համար թանկ է Հայոց պետությունը:

Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից