ԱՄՆ դեսպանը Թուրքիային նախազգուշացրել է С-400-ների երկրորդ խմբաքանակի գնման հետևանքների մասին

Անկարայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը նախազգուշացրել է Թուրքիային  չգնել ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ գունդը՝ սպառնալով «լուրջ հետևանքներ»-ով: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

«С-400-ի ձեռքբերումը CAATSA-ի կողմից պատժամիջոցների պատճառ է դարձել: Նոր С-400 համալիրների գնումը կհանգեցնի լուրջ հետևանքների և ավելի գործուն քայլերի: Մենք պետք է կարողանանք ասել.« Թուրքիան ձեռքի տակ С-400 չունի»,-հայտարարել է դեսպանը թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

2019-ի հուլիսի կեսերին մեկնարկել են ռուսական նորագույն «C-400» հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները, որոնք «ճգնաժամի» պատճառ են դարձել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում:

Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել գործարքից և դրա դիմաց գնել ամերիկյան Patriot համակարգեր՝ սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղյալ հայտարարել վերջին «F-35» կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել՝ համաձայն CAATSA-ի (պատժամիջոցների միջոցով ԱՄՆ հակառակորդներին հակազդելու մասին օրենք,-խմբ.):

Անկարան հրաժարվել է զիջումների գնալուց և շարունակել է բանակցությունները «C-400»-ների լրացուցիչ խմբաքանակի շուրջ: