Թշնամին մեզ լավ է ճանաչում, դրա համար առաջինը թիրախավորեց և խոցեց մեր հրետանին․ Կարեն Հովհաննիսյան
Այս պատերազմում մեր հրետանին աշխատել է լավագույնս և դա ի շնորհիվ բացառապես նվիրյալների, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել , որպեսզի հրթիռահրետանային զորքերը արդիականացվեն, նորամուծություններ լինեն, ինչպես նաև շատ բարձր նշաձողով պահանջները ի կատար ածվեն։ Եթե թշնամին օգտագործում էր ԱԹՍ, ապա մենք ԱԹՍ-ի գործը կատարում էինք հրետանիով։
Թշնամին մեզ լավ է ճանաչում, դրա համար առաջինը թիրախավորեց և խոցեց մեր հրետանին, ինչպես նաև հետագա օրերին ևս առաջին թիրախում հենց մեր հրետանին էր․․․
Երկրորդ զորամիավորման հրետանային և հրաձգային ստորաբաժանումները մարտի 19-ին անցկացրել են մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժություն: Եղանակային բարդ պայմաններում անցկացվող զորավարժության արդյունքում մերոնք ցուցաբերել են բարձր պատրաստվածություն։
Պատերազմի Աստվածը հրետանին է․․․
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։