Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և իրանցի իր գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆը Ստամբուլում քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, հայտնել է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը և հավելել, որ հանդիպմանը մասնակցել է  Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը։
Արտգործնախարարների հանդիպումը կայացել է Դոլմաբախչե պալատի աշխատանքային գրասենյակում, որի մասին տեղեկացրել են դիվանագիտական աղբյուրները։
Նախօրեին Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել էր, որ երկօրյա այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունենալու՝ տարածաշրջանային և միջազգային օրակարգը քննարկելու նպատակով: