Նիկոլն իրավունք չունի արտահերթ ընտրություններ հայտարարել, ոչ էլ դրանց օր նշանակել․ ըստ օրենքի դա ՀՀ նախագահի ֆունկցիան է

Օրվա վերջում ունենք Նիկոլի հայտարարությունը արտահերթ ընտրությունների ամսաթվի մասին, ընդ որում.

ա. Նիկոլն իրավունք չունի արտահերթ ընտրություններ հայտարարել, ոչ էլ դրանց օր նշանակել, ըստ օրենքի դա ՀՀ նախագահի ֆունկցիան է։

բ. Ըստ սահմանադրության արտահերթ ընտրություններ լինում են, եթե վարչապետը հրաժարական տա, ու խորհրդարանը 2 անգամ չկարողանա կամ չուզի վարչապետ ընտրել, որից հետո ըստ օրենքի կցրվի։

Նիկոլը դեռ 150 անգամ կարող է փոշմանել, իր ասածից հետ կանգնել, խաբել և այլն։ Հունվարին արդեն 1 անգամ ֆռացրեց այդպես իր ֆանատներին։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից