Ռուս սակրավորները Արցախում մոտ 1700 հա տարածք են մաքրել պայթուցիկ նյութերից

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը շարունակում է Արցախի տարածքները  պայթուցիկ առարկանեից մաքրելու աշխատանքները: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ը:

Նախորդ օրը Մարտակերտի տարածքում ականազերծման աշխատանքների ժամանակ ռուս սակրավորները վնասազերծել են 152 մմ տրամաչափի 12 հրետանային արկ:

2020 թ.-ի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած զինամթերքից ընդհանուր առմամբ մաքրվել է 1,690 հա տարածք, 525 կմ ճանապարհ, 1613 բնակելի շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ: Այդ աշխատանքների ընթացքում վնասազերծվել է 25 237 պայթուցիկ առարկա:

Հայտնաբերված պայթուցիկ առարկաները դուրս են բերվել և ոչնչացվել հատուկ սարքավորված «Բալիջա» պոլիգոնում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէր տարհանել, ոչնչացվել է տեղում՝ պայթեցման գործողությունների համար անհրաժեշտ անվտանգության բոլոր միջոցներին համապատասխան: