Գլոբալիստները, մասոններն ու Վատիկանը փլուզում են Հայաստանը. 2

Սկիզբը` այստեղ 

Մասոն Արմեն Սարգսյանը Փաշինյանի փրկության վերջին շյուղն է. «Остановим героизацию нацизма» ֆեյսբուքյան էջում  արտահայտված այս մտքին դժվար է չհամաձայնել: Ահա մի մեջբերում վերոնշյալ օգտատիրոջ գրառումից.

«Արմեն Սարգսյանը Եվրոպայի մասոնների մայր կազմակերպության` Ֆրանսիայի Մեծ Արևելքի` Հայաստանի գծով կապիտուլի (ղեկավար մարմնի, խորհրդի.- Ա. Հ.)` անդամ է: Մասոնական օթյակում կապերի միջոցով Արմեն Սարգսյանն արդեն 20 տարի հանդիսանում է Եվրոպայում Փաշինյանի գլխավոր հովանավորների բիզնես նախագծերի գործընկեր: Երկար ժամանակ լինելով Բրիտանիայում Հայաստանի դեսպան, նա կապեր է հաստատել անգլո-սաքսոնական քաղաքականության կառավարման կենտրոնի հետ, որն այժմ իր ամբողջ ուժն ուղղել է աշխարհում Ռուսաստանի ու նրա առաջնորդի դերը գլոբալ մակարդակով սահմանափակելուն»:

Ինչպես Նիկոլը, այնպես էլ Արմեն Սարգսյանը հակակրանք ունեն Արցախի ժողովրդի նկատմամբ, քանի որ 1998թ. փետրվարին արցախցիները (խոսքը, ամենայն հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանի, թերևս նաև Սամվել Բաբայանի մասին է), այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ միասին, ՀՀ վարչապետի պաշտոնից հեռացրել են ներկայումս ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողին:

Գաղտնիք չէ, որ Վազգեն Սարգսյանը բավական կոշտ զրույց է ունեցել Արմեն Սարգսյանի հետ, իսկ որոշ տեղեկությունների համաձայն, նույնիսկ ապտակել նրան: Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով 1996թ. նոյեմբերի 1-ից ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանը չորս ամիս հետո այլևս այդ պաշտոնին չէր, 1997թ. փետրվարի 28-ից ՀՀ վարչապետը Ռոբերտ Քոչարյանն էր:

Ուշագրավ ևս մեկ փաստ. 1998թ., երբ դեռ մի որոշ ժամանակ ՀՀ նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, Արմեն Սարգսյանը վերանշանակվել է Միացյալ Թագավորությունում (Մեծ Բրիտանիայում), ինչպես նաև համատեղության կարգով, Վատիկանում ՀՀ դեսպան: Սակայն երկար չի աշխատել, 2000թ. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով հեռացվել է նշված պաշտոններից և այլևս Քոչարյանի նախագահության ողջ շրջանում Հայաստանի Հանրապետության որևէ պետական պաշտոնի չի նշանակվել, որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել: 2013 թվականին Արմեն Սարգսյանը վերստին նշանակվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան ու նշված պաշտոնը զբաղեցրել մինչև 2018թ., ապա նույն թվականի մարտի 2-ին ընտրվել ՀՀ նախագահ:

Ռուսկան «ПРЕЗИДЕНТ» քաղաքական ամսագրում դեռ 2019թ. հրապարակված (համապատասխան կայքում` 07.03.2019թ.) ՌԴ աշխարհաքաղաքական ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանում Մակեդոնիայի նախկին պատվավոր հյուպատոս Արայիկ Սարգսյանի «Գլոբալիստները, մասոններն ու Վատիկանը փլուզում են Հայաստանը» վերտառությամբ հոդվածում գրված է.

«Վերլուծելով Հայաստանում աշխարհաքաղաքական իրավիճակը, մենք հանգում ենք եզրակացության, որ այս երկրում ռազմաքաղաքական իշխանությունն ամբողջությամբ անցնում է համաշխարհային հակաքրիստոնեական և մարդատյաց ուժերի տիրապետությանը:

Հայտնի է, որ Հայաստանի իշխանական կառույցներում գլխավոր գործող անձինք խաղալով այդ երկրի ժողովրդի անկեղծ ու սրտալի զգացմունքների վրա, զավթել են պետական իշխանությունն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Վատիկանի և Իսրայելի հատուկ ծառայությունների օգնությամբ։

Հայաստանում «թավշյա» հեղափոխության ֆինանսավորումն ապահովել են Սորոսի հիմնադրամը (պաշտոնական անվանումը՝ «Բաց հասարակություն» հիմնադրամ, Open SocietyFoundations, OSF), «Թրանսփարենսի ինտերնեյշնլը» (Transparency International), Բրիտանական խորհուրդը (British Council), Վատիկանի բանկերը, Ռոտշիլդների բանկը՝ RITCapital Partners– Ռուսաստանի Խնայբանկի հետ մեկտեղ (Sberbank CIB-ի, Ամերիաբանկի համաղեկավարը մուլտիմիլիոնատեր Ռուբեն Վարդանյանն է, լուսանկարում նա պատկերված է Եվրոպայի թմրաբարոն արքայազն Չարլզի հետ)։

Գերմանիան ներկայացնում են Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերությունը (GTZ), ինչպես նաև Էբերտի և Ք. Ադենհաուերի հիմնադրամների հայկական մասնաճյուղերը։

Հայաստանում կառավարման հիմնական լծակները զավթելու գործում ակտիվ աջակցություն են ցուցաբերել երկրում և դրսում գտնվող մասոնական օթյակները։ Մեր գնահատականներով, Հայաստանում պաշտոնապես «ենթավարպետություն են անում» ավելի քան 13 մասոնական օթյակներ: Այդ օթյակներում ծառայում են Հայաստանի շատ վարչարարներ` սկսած Հայաստանի առաջին և ներկայումս գործող նախագահներից, մինչև հանրապետության մի քանի նախկին վարչապետներ։

Հայաստանի ներկայիս խորհրդարանի կազմում հիմնական դիրքերը զբաղեցնում են Սորոսի հիմնադրամի, «Թրանսփարենսի ինտերնեյշնլի», Վատիկանի բանկի ներկայացուցիչները։ Բացի սատանայապաշտների կառավարող կլանից, Հայաստանի խորհրդարանում մյուս երկու «ընդդիմադիր» կուսակցությունները ենթարկվում են Վատիկանին ու Լոնդոնին։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարը եղել և մնում է «Եհովայի վկաներ» աղանդի սպասավոր (խոսքն Էդուարդ Աղաջանյանի մասին է, որը նշված պաշտոնից ազատվել է 2021թ. հունվարին, նրա փոխարեն նշանակվել է աստվածամերժ, մինչ այդ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը.- Ա. Հ.)։ Վերջինս վարչապետ Ն. Փաշինյանի ստորագրությանն է ներկայացնում այն գործերն ու փաստաթղթերը, որոնք բխում են իր աղանդի, այլ ոչ թե Հայաստան պետության շահերից։ Եվ դա ապացուցված ու հանրահայտ փաստ է։

Ն. Փաշինյանի մեկ այլ խորհրդական անօրինականորեն հետ կանչելով Հայաստանի ներկայացուցիչ, գեներալ Յու. Խաչատուրովին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից, «հասավ» այն բանին, որ ՀԱՊԿ-ում քաոս ստեղծվի։ Ավելի ուշ պարզվեց, որ Հայաստանի վարչապետի այդ խորհրդականը Վրաստանի քաղաքացի է և սերտորեն կապված է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի հետ։

Վատիկանն արդեն մի քանի տարի «ջանում է» ունիա (լատիներեն` unio-միասնություն, միավորում, մեկ գերիշխանության ներքո մի շարք միապետությունների միավորման ձև.- Ա. Հ.) ստեղծել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ։ Տեղի հատուկ ծառայությունների հաղորդագրությունների համաձայն, Գյումրիում (Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքը) Վատիկանի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչն անձամբ է ֆինանսավորել, այսպես կոչված, «Նոր- նորքյան» զինված բանդային, որը նախապատրաստում էր Հայաստանի կառավարության շենքի գրավումը»։

Ruben Vardanian via MI6. London, 2014

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան