Գիտե՞ք՝ Ազգը երբ պարտվեց, երբ մեր մշակույթը սկսեցին ներկայացնել կոլոտ հովոն, կարգին հայկոն, սոս ջանիբեկյանը, աներձագ հրաչը և այլք

Գիտե՞ք Ազգը երբ պարտվեց, երբ մեր մշակույթը սկսեցին ներկայացնել կոլոտ հովոն, կարգին հայկոն, սոս ջանիբեկյանը, աներձագ հրաչը և այլք:

Ազգ, որը  նայում էր Joni Brjoni-ի ուղիղ եթերները և ոչ թե կարդում ու զարգանում, չի կարող ունենալ պետություն, պետականություն, կրթություն, մշակույթ և այլն: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ոնց կապիտուլյանտը դարձավ վարչապետ, հասկացա՞ք: Հասկացեք ի վերջո մի պարզ իրականություն՝ Ազգ, որը ունեցել է Նարեկացի, Թումանյան, Չարենց, Սևակ, Իսահակյան, Շիրազ և շատուշատ այլ Մեծանուն Հայորդիներ, այս հանճարներին կարդալու փոխարեն՝ գերադասում է նայել բնության կողմից խզբզանքների (կոլոտ հովո & CO) կատարումները, այդ Ազգը, մեղմ ասած, ինքն իրեն տանում է ստրկության և ինքնաոչնչացման ճանապարհով: Այն, ինչ ցայտուն երևաց վերջին 3 տարում, մեր ժողովրդի 30 տարվա դեգրադացիայի վառ օրինակն է, իսկ կոլոտ հովոն նրա հավաքական կերպարը:

Հ.Գ. Ազգային հանճարն է որոշ բովանդակութիւն հաղորդում համամարդկայինին: Մարդկայինը ազգայինին ներդաշնակելով՝ շահում է թէ´ մէկը, թէ´ միւսը: Եւ, ընդհակառակը, ազգայինը «համամարդկայինին» զոհելով՝ կորցնում է թէ´ ազգը, թէ´ մարդկութիւնը: ՆԺԴԵՀ

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից