Տիրան Խաչատրյանի նկատմամբ շարունակվում են ապօրինությունները. պաշտպան

ՀՀ Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ Վարուժան Ավետիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ շարունակվում են ապօրինությունները: Պարզվում է, մինչ օրենքի հիման վրա դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելու ուժով կասեցվել է  ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրը, Պաշտպանության նախարարը արձակել է ՀՀ նախագահի ԿԱՍԵՑՎԱԾ հրամանագրի կատարումն ապահովող հրաման: Հաշվի առնելով սա, վաղը (մարտի 17) ժամը 14:30-ին Վարչական դատարան ենք մուտք անելու այս գործով նոր փաստաթղթեր, որոնք ուղղված կլինեն ապօրինությունները վերացնելուն: Բոլոր լրատվամիջոցներին նույն ժամին հրավիրում եմ Վարչական դատարանի մուտքի մոտ (Գ. Նժդեհի 23), որտեղ կտամ կատարված ապօրինությունների մասին հրապարակային պարզաբանումներ»: