Անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն

1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն։

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել վերադաս հրամանատարության հրամանները։