Քաղաքացիները նախագահական նստավայրի դիմաց են՝ խոչընդոտելու Փաշինյանի մուտքը շենք․ ուղիղ․ Tert.am

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հավաքվել են նախագահական նստավայրի դիմաց։ Նրանք ցանկանում են խոչընդոտել Փաշինյանի մուտքը շենք։

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը պետք է հանդիպի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Հիշեցնենք, որ այսօր քաղաքացիները նույն նպատակով հավաքվել էին ԱԳՆ շենքի մոտ։ Նրանք նշեցին, որ Փաշինյանը հանդիպումից մեկ ժամ շուտ է մտել շենք, իսկ այն շրջապատել է ոստիկանական մեծաթիվ ուժերով՝ ցուցարարներից պաշտպանվելու համար։