Պուտինը խոսել է Ղրիմում 2014 թվականին անցկացված հանրաքվեի պատճառի մասին

Ռուսաստանի հետ վերամիավորմանը այն ժամանակ աջակցում էին թերակղզու բնակիչների ավելի քան 96% -ը:

2014 թվականին Ղրիմում հանրաքվեի անցկացման մասին որոշումն ընդունվել է, որպեսզի թերակղզում չկրկնվեն Դոնբասում տեղի ունեցած իրադարձությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անդրեյ Կոնդրաշովի ֆիլմում, որի մի հատվածը ցուցադրվել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:

«Երբ մենք Ղրիմում հետևողականորեն և բավականին կոշտ էինք գործում, ես ելնում էի այն փաստից, որ հնարավոր են այնպիսի ողբերգական իրադարձություններ, որոնց ականատես ենք լինում այսօր Դոնբասում: Եվ դեպքերի նման զարգացումը կանխելու համար էր, որ մենք պետք է ձեռնարկեինք անհրաժեշտ գործողություններ Ղրիմի բնակիչների կամքի ազատ արտահայտումն ապահովելու համար», – բացատրել է ՌԴ ղեկավարը:

Պուտինը հավելել է, որ հանրաքվեի վերջնական նպատակը Ղրիմի բնակիչներին  հնարավորություն տալն է՝ արտահայտելու իրենց տեսակետը, թե ինչպես են ուզում ապրել:

Հիշեցնենք, որ Ղրիմի թերակղզին 2014-ի գարնանը անցկացված հանրաքվեի արդյունքում դարձավ Ռուսաստանի Դաշնության մաս: Ռուսաստանի հետ վերամիավորմանը այն ժամանակ աջակցում էր նրա բնակիչների ավելի քան 96% -ը: Ըստ վերջին տվյալների, ռուսների գրեթե 90% -ը այժմ դրական է տրամադրված Ղրիմի Ռուսաստանի Դաշնությանը վերամիավորման հարցում: