Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 795, մահվան՝ 11 նոր դեպք․

Հայաստանում մարտի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 795 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 177 899-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 3253 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Մարտի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 836 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4089-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 257 է, ընդհանուր առողջացածներինը՝ 165 975, փաստացի բուժվողներինը՝ 7835 (մեկ օրում ավելացել է 527-ով): Մեկ օրում արվել է 4464 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 770 343 թեստ: