Պետք է վարչապետը հրաժարական տա և անցկացվեն արտահերթ ընտրություններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ասուլիս է տվել մի քանի լրատվամիջոցների։ Ծառուկյանն անդրադարձել է ներքաղաքական լարված իրավիճակին, վերջին իրադարձություններին, խոսել է նախագահի հրավերի և Նիկոլ Փաշինյանի հետ հավանական հանդիպման մասին։ Նա կրկնել է, որ լուծումը վարչապետի հրաժարականն է և արտահերթ խորհդրարանական ընտրությունների գնալը, իր մոտ ոչ մի բան չի փոխվել, ինքը ինչ ասել է՝ պնդում է։

«Արդեն երրորդ տարին է, սակայն ոչ մի առաջընթաց, ոչ մի բարեկեցություն չենք տեսնում, որովհետև թույլ մարդու հետ որևէ մեկը հաշվի չի նստում և թույլ մարդու երեսից տուժում է ժողովուրդը: Այս ծանրության մեջ մտնելը ամեն մարդու խելքի բանը»,- նշել է Գագիկ Ծառուկյանը:

Մանրամասն՝  «Կենտրոն» ՀԸ տեսանյութում