Պետությունն ու եկեղեցին պարտավորություն ունեն գործելու ներդաշնակ

Պետությունն ու եկեղեցին պարտավորություն ունեն գործելու ներդաշնակ։ Չի կարող երկրի քաղաքացին փոխել ապրելու ձևը, կենցաղը, ագրեսիվությունն առանց այդ ներդաշնակության։

Վերջապես պետք է գիտակցել, որ անկախ եկեղեցու սպասավորի բարոյական կերպարից, նա Աստծո տան ներկայացուցիչն է, ում օրենքով տրված է կատարելու սգո, ուրախության, տարբեր հոգևոր արարողություններ։

Վերջապես պետք է գիտակցել, որ յուրաքանչյուր իշխանության ներկայացուցիչ պետք է ունենա խոնարհություն առ Աստված, որպեսզի երկիրը կառավարելու գործում լինի օրինապաշտ, ոչ թե ամբարտավան կամ հպարտ։

Հիշենք ԱՄՆ- հիմնադիր հայրերից Ջորջ Վաշինգտոնի հայտնի բանաձևը՝ երկիրը ճիշտ կառավարելու գործում Աստծո և Աստվածաշնչի պարտադիր մասնակցությունը։

Իրավամբ, Հայը չի պարտվել, բայց Հայից խլել են իր արժանապատվությունը ու այնքան ժամանակ այն չի կարողանալու ետ վերցնել, քանի իշխանավորի ու հոգևորականի մեջ բացակայում է ներդաշնակությունը, որի բացակայությունն ատելության, ագրեսիայի տեսքով փոխանցվում է շարքային քաղաքացուն։ Արդյունքում պատերազմ, բնական աղետ, հայը հային հոշոտելու պահանջ, խեղճ ու կրակ վիճակ։ Մինչև ե՞րբ։ Դեն նետեք ձեր ամբարտավանությունն ու հպարտությունը, տարբերակեք վերջապես խիղճը խեղճությունից, հակառակ պարագայում, իրավամբ, ձեր հպարտության և ամբարտավանության բումերանգը ետ է վերադառնալու ձեզ։ Ձեր գլխավոր թշնամին ձեր էգոն է, սպանեք դրան։

 

Լևոն Բաղդասարյան

«Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն