Հունաստանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանի կենտրոնական մասում գտնվող Թեսալիայի տարածքում այսօր 5,3 մագնիտուդ  ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ Աթենքի ազգային աստղադիտարանի գեոդինամիկայի ինստիտուտին հղումով:

Ցնցումը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 16:47-ին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էլասոնա քաղաքի մոտակայքում, որտեղ մարտի 3-ին ևս տեղի է ունեցել 6,0 մագնիտուդ, իսկ մարտի 4-ին՝ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: