«ԱԲԱԿ 2021». Երևանում տեղի կունենա մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա

Մարտի 14-ին տեղի է ունենալու Հայաստանում մենթալ թվաբանության առաջին ակադեմիայի կողմից կազմակերպված «ԱԲԱԿ 2021» մենթալ թվաբանության ամենամյա միջազային հոբելյանական 5-րդ օլիմպիադան։ Այն անցկացվելու է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում։ Օլիմպիադային օնլայն և օֆլայն ձևաչափերով իր մասնակցությունն է ցուցաբերելու մենթալ թվաբանությամբ զբաղվող 5-15 տարեկան մոտ 300 սան՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Միացյալ Նահանգներից և Կանադայից։ Երեխաները մրցելու են ըստ տարիքային խմբերի և մենթալ թվաբանության բարդության աստիճանների։ Իրենց տարիքային խմբերում և աստիճաններում լավագույն արդյունք ցուցաբերած սուպերչեմպիոններն արժանանալու են դրամական պարգևների՝ միջոցառման աջակից SoftConstruct ընկերության կողմից։