Ինչ է սպասում հայերին մոտ ապագայում (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության դասախոս Գագիկ Համբարյանը։

Գագիկ Համբարյանի խոսքով՝ դավաճանությունը շատ վաղուց էր պլանավորած, և այդ գործակալական ցանցի բացահայտումը ամենևին պատահական չէ։ Բանախոսի խոսքով՝ պահպանելով անմեղության կանխավարկածը՝ այդուհանդերձ, տարօրինակ չէ նաև նախագահ Արմեն Սարգսյանի ներգրավվածությունն ու ղեկավարումը այդ կապիտուլյացիոն գործընթացները՝ հաշվի առնելով վերջինիս պահվածքը և գործունեությունը։

Անդրադարձանք նաև գերիների թեմային, և բանախոսի խոսքով դա բոլորիս համար չափազանց նուրբ և խոցելի թեմա է, սակայն իշխանության ներկայացուցիչները առանց ամոթի շահարկում են այն և իրենց վերագրում մի խումբ գերիների վերադարձը։

Մանրամասները՝ տեսանյութում