Մարտունիում և Վարանդայում զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները դադարեցվել են

Արցախի Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում զոհված զինծառայողների աճյունների նախատեսված որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունից:

«Աշխատանքները դադարեցվել են ձյան տեղումների և բքի պատճառով։ Նույն ուղղություններով որոնումները կշարունակվեն վաղը»,- նշեցին ԱԻՊԾ-ից։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնունմների ընթացքում հայտնաբերվել է 1 499 աճյուն, որոնցից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: