Այնքան նման են իրար Նիկոլն ու Ամերիկան, երկուսն էլ ստախոս, երկուսն էլ չարագործ, երկուսն էլ Հայաստանի, հայերիս ու քրիստոնեության թշնամի

Երկուսն էլ մարդու իրավունքների անվան տակ ԼԳԲՏ-ների աջակից, նրանց իրավունքների պաշտպան

 

ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի ու նրա պետի հայտարարություններից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հայտնի քայլերը մեր երկրում ստեղծել են պայթյունավտանգ ու սահմանային իրավիճակ: Եվ, ահա, նշված իրավիճակում ուշագրավ և առանձին դիտարկման արժանի են աշխարհում «ժողովրդավարության» պատվար, Նիկոլի թև ու թիկունք, նրա` Հայաստանում իշխանությանը տիրելու հարցում էական դերակատարում ունեցած Միացյալ Նահանգների բարձրաստիճանների հետ ՀՀ ղեկավարների վերջին շրջանում կայացած շփումները:

Նախ, ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանն է վերջերս հանդիպել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին և Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դևիդ Հոֆմանին: ԱԺ կայքում մարտի 2-ին հրապարակված տեղեկատվության համաձայն, «Կողմերը զրույցի ընթացքում քննարկեցին հայ-ամերիկյան ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ երկուստեք ընդգծեցին Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման կարեւորությունը»:

Անկախ ԱԺ կայքում վերոնշյալ հանդիպման, այդ ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ հրապարակված պաշտոնական տեղեկատվությունից, կասկած չունենք, որ հանդիպման հիմնական նպատակը Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի քննարկումն է եղել, ինչպես նաև Հայաստանի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտության հնարավոր ձևերի քննարկումը, եթե Նիկոլն ու նրա վարչակարգը ժողովրդի ճնշման արդյունքում հայտնվեն իշխանությունը կորցնելու վտանգի առջև կամ երկրում սկսվի ռազմական հեղաշրջում:

Հնարավոր է, որ վերոնշյալ հանդիպման ընթացքում դեսպանն ու Միրզոյանը ձեռք են բերել կարճ ժամանակում Նիկոլի և ԱՄՆ պետքարտուղարի միջև հեռախոսազրույց կազմակերպելու պայմանավորվածություն, ավելի ճիշտ, հանդիպումը նաև ունեցել է այդ հեռախոսազրույցը նախապատրաստելու, դրա ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակը որոշելու, համաձայնեցնելու նպատակ:

Միրզոյանի ու դեսպանի հանդիպման վերաբերյալ վերոնշյալ տեղեկատվության հրապարակումից 3 օր հետո` մարտի 5-ին, այս անգամ արդեն վարչապետի կայքում հրապարակվեց մի տեղեկատվություն, ըստ որի, Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Որոշ տեղեկությունների  համաձայն, պետքարտուղարն ինքն է զանգահարել Նիկոլին: ԱՄՆ ղեկավարությունը Հայաստանում ստեղծված իրավիճակով հավանաբար շատ է անհանգստացած` հանկարծ մեր երկիրը դուրս չգա ԱՄՆ-ի կամ Արևմուտքի գաղութացումից, այն կիսագաղութային վիճակից, որում գտնվում է:

Իհարկե, անկախ վերոնշյալ հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունում առկա լալա-լուլուներից ու լոլոներից, կարելի է հասկանալ, թե նրանք ինչի մասին և ինչ նպատակով են խոսել, և որ խնդիրը կամ խնդիրներն են եղել զրույցի առանցքը: Կարելի է հասկանալ նաև ԱՄՆ-ի դեսպանատան կողմից Հայաստանի ընդդիմությանն ավելի վաղ ուղղված զգուշացումից:

Մինչ նշված զգուշացմանն անդրադառնալը, ընթերցողների ուշադրությունը հրավիրենք ԱՄՆ պետքարտուղարի մի գնահատականի վրա, որը հերթական անգամ ապացուցում է համայն աշխարհի գերագույն գլխավոր ստախոս, Երկրի վրա տիեզերքի գերագույն գլխավոր ստախոս Սատանայի քաղաքականությունն իրականացնող Միացյալ Նահանգների ղեկավարության կեղծավորությունն ու ստախոսությունը, իրենց շահերի համար իրականության այլանդակ խեղաթյուրումը, ԱՄՆ-ի հակամարդկային արտաքին քաղաքականությունը: Նիկոլն էլ ՀՀ գերագույն գլխավոր ստախոսն է, իսկն իրար գտել են…

Այն պայմաններում, երբ Հայաստանում ժողովրդավարության առումով առկա է անվիճելի նահանջ (իշխանությունների կողմից քաղաքական նկատառումներով ձերբակալված, կալանավորված, ինչպես նաև քրեական հետապնդումների ենթարկվող անձինք, իրավականի շղարշի ներքո գույքի անհիմն, իրավախախտ առգրավում, ԶԼՄ-ների հնարավորությունների ու լրագրողների իրավունքների սահմանափակումներ, ոստիկանության կողմից մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումներ և այլն, և այլն), ԱՄՆ պետքարտուղարը, ըստ վերոնշյալ պաշտոնական տեղեկատվության, «բարձր է գնահատել ժողովրդավարության ասպարեզում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները և վստահեցրել, որ ԱՄՆ շարունակելու է բարեփոխումների (իրականում` չարեփոխումների.- Ա. Հ.) համար Հայաստանին տրամադրվող օժանդակությունը»:

Հիմա անդրադառնանք ԱՄՆ դեսպանատան կողմից անցյալ ամիս Հայաստանի ընդդիմությանն ուղղված զգուշացմանը, որը դժվար է այլ կերպ գնահատել, քան մեր երկրի ներքին գործերին միջամտելու լկտի փորձ:

UNITEDARMENIA տելեգրամյան ալիքի տեղեկացմամբ, Երևանում իրազեկ աղբյուրները հայտնում են, որ ընդդիմության ակտիվացման հետ կապված՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դիվանագիտական ուղիներով նախազգուշացրել է բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, որ օրինական կերպով ընտրված կառավարությունը տապալելու ցանկացած փորձ խստորեն կդատապարտվի ԱՄՆ-ի կողմից, իսկ հնարավոր հեղաշրջման կազմակերպիչները կզրկվեն միջազգային իրավասությունից:

Ի՞նչ… Օրինական կերպով ընտրվա՞ծ… Կզրկվեն միջազգային իրավասությունի՞ց… ԱՄՆ-ը թող մտածի, որ դեռ պատասխան է տալու Հայաստանում իշխանության բռնազավթմանը և իշխանությունը բռնազավթվածներին աջակցելու, ինչպես նաև աշխարհում իր բազմաթիվ հանցանքների համար:

Եթե Միացյալ Նահանգները դրանով սպառնում է, որ Հայաստանում ներքաղաքական որոշակի զարգացումների դեպքում, որոնք, անշուշտ, հակասելու են իր աշխարհաքաղաքական շահերին ու հակահայ նպատակներին, խզելու է ՀՀ-ի հետ իր դիվանագիտական հարաբերությունները, իր վասալ եվրոպական պետություններին ստիպելու է նույն կերպ վարվել, ապա անձամբ ես և ինձ համախոհ շատուշատ անձինք միայն ուրախ կլինենք, որ Հայաստանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու նրանց խամաճիկների դեսպանատներն այստեղից իրենց փասափուսան քաշեն, ինչպես նաև հարաբերությունները խզվեն եվրոպական բոլոր այն կառույցների հետ, որոնք Հայաստանին պիղծ օրենքների, կոնվենցիաների ընդունման պահանջներ կամ պայմաններ են առաջադրել և առաջադրում: Բավակա՛ն է արդեն:

ԱՄՆ-ը թող զգուշանա հայի ցասումից… Այդ երկրում հիմարներից բացի, կան նաև խելացիները, որոնք գիտեն, թե ով է հայը և ինչերի է ունակ իր արդար ցասման դեպքում: Եվ սա` անկախ այն ծանր պարտությունից, որ մենք կրել ենք իրենց հովանավորյալ ազգադավ Նիկոլի և այլոց պետական դավաճանության հետևանքով: Ի դեպ, ասում են, որ ԱՄՆ ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում Նիկոլից բացի, գնահատելի է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը…

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը վերջերս որոշել է մինչև 150 000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ հատկացնել Հայաստանին` Վաշինգտոնի և Երևանի միջև գործընկերությունն ամրապնդելու, Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր արժեքների խթանման համար: Իրականում խոսքը ոչ թե Հայաստանի, այլ Հայաստանի ԼԳԲՏ-ների իրավունքները պաշտպանող, նրանց աջակցող ՀՀ ղեկավարության և ԱՄՆ-ի ընդհանուր «արժեքների» խթանման մասին է:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի և այն, որ դրամաշնորհը հատկացվելու է նաև Թուրքիայի ու Ադրբեջանի բնակիչների հետ հայերի բարեկամական հարաբերությունների հաստատման համար, որպեսզի ավելանա բոլոր այն «հայերի» գլխաքանակը, որոնք ասում են, թե Շուշին ադրբեջսնական քաղաք է, ավելին` Արցախն Ադրբեջանին է պատկանել և Ադրբեջանին է պատկանում:

 

Արթուր Հովհաննիսյան