Արցախի ավելի քան 20 ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանական համալիր

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախի խաղաղ կյանքի վերականգնմանը: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ը:

Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, Ամարասի վանական համալիրը հայտնվեց Արցախում կողմերի սահմանազատման գծի մոտակայքում:

Ռուս խաղաղապահներն ապահովել են ուխտավորների հերթական 20 հոգանոց խմբի անվտանգությունը, որոնց Ստեփանակերտից ուղեկցել են Ամարասի վանական համալիր: