Թուրքիայում ՌԴ նախկին դեսպանի սպանության գործով դատավճիռը հրապարակվել է

Անկարայի դատարանը հրապարակել է Թուրքիայում ՌԴ նախկին դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով դատավճիռը: Ճաղերի հետևում կանցկացնի 14 մարդ, որոնց մեջ կան ցմահ դատապարտյալներ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru կայքը:

Սպանության համար մեղադրվողներից ինը դատապարտվել է 5-15 տարվա ազատազրկման, մյուս հինգին տրվել է ցմահ ազատազրկում: Վերջին հինգը դատապարտվել են նաև ահաբեկչության գործով:

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել էր 2016-ի դեկտեմբերի 19-ին Անկարայում: