Անամոթությո՞ւն, թե տգիտություն

Քայլիստ երեսփոխան Արման Եղոյանը կրկին աչքի է ընկել իր տգետ մտքերով… Ըստ այս կերպարի, նախ պարզվում է, որ Հայաստանում որևէ մեկը չպետք է քննադատի իրենց դավաճանական իշխանությանը, քանի որ, իբրև թե դրանից օգտվում են Բաքվում…

Ապուշ թեզ է, բայց նիկոլականներն անընդհատ այն առաջ են մղում` չբացահայտելով կոնկրետ օրինակներով իրենց ասածի ճշմարտացիությունը ու փորձում են դրանով փակել ընդդիմության և իրենց քննադատողների բերանը…

Ըստ այս քայլիստի, 1994 թ. զինադադարից հետո մեր առաջին գերիները վերադարձել են հայրենիք 1995-ին… Սրան կարելի է հիշեցնել, որ նախ այն ժամանակ մենք ՀԱՂԹԱԾ երկիր ենք եղել և մենք ենք եղել թելադրողը, քանի որ բացի հաղթող երկիր լինելուց, մի քանի անգամ ավելի ազերի գերիներ մեզ մոտ են եղել…

Ու հիմա սրա նման տգետը փորձում է սեփական խայտառակված թիմին, որը տարավ Հայաստանը նսեմացնող և նվաստացնող կապիտուլյացիայի ինչ-որ հավասարության նշաններ դնել Արցախյան առաջին պատերազմի հետ…

Սրանք անամոթ են ու չեն ուզում բացահայտել, որ իրենց կուռք Նիկոլը գերիների հարցը չի կարող լուծել…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից