Ես սա համարում եմ վճռական փուլ, որն ավելի դժվար է լինելու, քան եղել է մինչև հիմա

Այսօր, մարտի 9-ին, ժամը 17:00-ին հանրահավաք է Բաղրամյան պողոտայի փրկության հրապարակում:

Գիտեմ, որ շատերդ քննադատաբար եք մոտենում Շարժման գործողություններին: Գիտեմ, որ շատերդ պահանջում եք կոնկրետ գործողություններ: Գիտեմ նաև, որ այլևս անհնար եք համարում սպասելը…

Ես սա համարում եմ վճռական փուլ, որն ավելի դժվար է լինելու, քան եղել է մինչև հիմա: Մենք երբեք չենք ասել, թե հեշտ ու հանգիստ պրոցես է մեզ սպասում: Բայց հիմա սկսվել է համբերության կռիվը: Համբերության կռիվ չի նշանակում համակերպվել կամ ժամանակ շռայլել: Համբերության կռիվը նշանակում է հունից դուրս չգալու, վաղաժամ չհիասթափվելու, հավասարակշռությունը չկորցնելու պայքար: Թուրքական իշխանության ներկայացեւցիչները երազում են մեզ հանել հավասարկշռությունից, երազում են մեզ հոգնեցնել կամ հիասթափեցնել: Կհասնե՞ն նրանք իրենց երազանքին. Ո՛Չ, չեն հասնի, քանի որ մենք գիտակցում ենք, որ պայքարը որքան էլ դժվար է, այն շատ մոտ է հաղթանակին:

Չենք տրտնջում, հավասարակշռությունից դուրս չենք գալիս, վճռականությունը չենք թուլացնում:

Համոզված եղեք, մեր ամեն գործողություն բերել է արձանագրված հաջողությունների: Իշխանության կողմից արտահերթ ընտրություններ մուրալուց մինչև Զինված ուժերի հայտարարություն:

Պայքարել ու պայքարում ենք հանունի, ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Սիրով սպասելու եմ բոլորիդ: Եկեք շփվենք, քննարկենք, պայքարենք ու փրկենք…

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից